Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան իրեն տեղեկացրել է պաշտոնից ազատվելու մասին:
Մասնագետը կհեռանա այս պաշտոնից Աշխարհի առաջնության որակավորման փուլի Մոլդովայի դեմ հանդիպումից հետո (հունիսի 9):
«Մենք երեկ երեկոյան խոսեցինք, և նա ինձ ասաց, որ ես կազատվեմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Շատ եմ ցավում, չեմ պատրաստվել հանձնվել: Ես կնախընտրեի մնալ և կատարել իմ աշխատանքը, հատկապես, երբ գործերը վատ են ընթանում:
Այնուամենայնիվ, սա ազատում է, և ես պետք է հաշտվեմ դրա հետ: Ես միշտ ծառայել եմ իմ երկրին և ուզում եմ հեշտացնել ազգային հավաքականի ապագան: Մենք պետք է ավելի լավ լուծում փնտրենք, իմ պայմանագիրը կխզվի», — ասել է Սպալետին: