«Բայերը» գնում է «Ալբասետեի» հարձակվող Քրիստիան Կոֆանեի տրանսֆերը, այդ մասին հայտնում է Sky Sport-ը։
Գերմանական ակումբն ակտիվացրել է 18-ամյա կամերունցու կլաուսուլան՝ 5 միլիոն եվրո հրաժարագնի կետը։
Կոֆանեն «Բայերի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։
Սեգունդայի այս մրցաշրջանի 20 հանդիպումներում հարձակվողը խփել է 8 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։