«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի նախկին թիկնապահ Հիկման Բուհարին բացահայտել է, թե օրական որքան վարձատրություն է ստացել հայտնի հարձակվողի անվտանգությունը ապահովելու համար։
«Նա ինձ օրական մոտ 850 ֆունտ էր վճարում։ Կրիշտիանուն լավագույն ղեկավարն է, որի հետ երբևէ աշխատել եմ։ Մեր հարաբերությունները շատ ջերմ էին։
Նրա հետ աշխատելը նման չէ այն իրավիճակին, երբ աշխատում ես մի մարդու համար, որի կյանքին մահվան կամ առևանգման իրական վտանգ է սպառնում։
Մենք ունեցել ենք ընդամենը մի քանի անհանգստացնող միջադեպ՝ պապարացիների և երկրպագուների հետ, սակայն լուրջ խնդիրներ երբեք չեն եղել»,- պատմել է Բուհարին։
Նշենք, որ նա Ռոնալդուի թիկնապահն է եղել շուրջ չորս տարի՝ ֆուտբոլիստի «Ռեալ Մադրիդում» խաղալու տարիներին։