«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի հետ կապված հարցը։
Ակումբի ներկայացուցչին հարց է ուղղվել՝ քննարկո՞ւմ է արդյոք «Ռեալ Սոսյեդադը» 22-ամյա ֆուտբոլիստին վարձակալության ուղարկելու տարբերակը, թե՞ հույսը դնում է նրա վրա 2025/26 մրցաշրջանում։
«Ակումբը ցանկանում է, որ Արսենը հաջորդ մրցաշրջանում դառնա հիմնական կազմի խաղացող»,– Match TV-ն մեջբերում է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության պատասխանը։
Ավարտված մրցաշրջանում Զախարյանը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։