Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Սաշա Տավոլիերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա խաղացողը արդեն ստացել է «Բայերի» կողմից կանաչ լույս՝ տրանսֆերը ավարտին հասցնելու համար։ «Լիվերպուլն» ու «Բայերը» համաձայնության են հասել տրանսֆերի փոխհատուցման շուրջ, որը կյազմի մոտ 150 միլիոն եվրո։
Եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը։