Հայաստանի ազգային հավաքականն ԱՄՆ-ում է, որտեղ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա Ռիկայի հավաքականի հետ։
Առաջին խաղը կկայանա հունիսի 7-ին՝ Ֆրեզնոյում: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6։00-ին):
Երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Գլենդելում: Խաղը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6։00-ին):