Հայաստանի ազգային հավաքականն այսօր Պրիշտինայում ընկերական խաղ է անցկացրել Կոսովոյի ազգային հավաքականի հետ և 2։5 հաշվով պարտություն կրել։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 97-րդ հորիզոնականը զբաղեցնեղ Կոսովոյի լրատվական կայքերն, անդրադառնալով այսօրվա հաղթանակին, մի քանի ուշագրավ մտքեր են արտահայտել։
«Կոսովոն երկու անգամ հաշվի մեջ զիջելուց հետո կարողացավ համոզիչ հաղթանակ տանել Հայաստանի նկատմամբ։ Խաղն ընկերական էր և հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը բարձր չէր, բայց մի շարք հետաքրքիր պահեր գրանցվեցին։
Կոսովոյի հաղթանակը սպասելի էր։ Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը»,- գրում է KOHA-ի հոդվածագիրը։
Նա ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքին, որ Կոսովոյի հավաքականը կամային հաղթանակ տարավ՝ միաժամանակ ունենալով մի շարք առաջատարների կորուստներ։ Հայաստանի դեմ խաղին չէին մասնակցում Ամիր Ռախմանին, Վեդատ Մուրիկին, Արո Մուրիկը, Միլոտ Ռաշիցան, Էդոն Ժեգրովան։
Հիշեցնենք՝ հանդիպման մեկնարկում Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կոսովոցիների դարպասապահ Ամիր Սաիպին, մեկ գոլ էլ տուգանայինից կատարած փայլուն հարվածող հեղինակեց Էդուարդ Սպերցյանը, որը նրա համար 7-րդ էր ազգային հավաքականի կազմում։։