Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայից 4:5 հաշվով կրած պարտությունը:
«Խառը զգացողություններ ունեմ: Առաջին խաղակեսում 0:2 պարտվելը ցավալի էր, քանի որ մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Հետո պարտվում էինք 1:5, բայց չհանձնվեցինք:
Այսօր մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք: Տեխնիկապես գերազանցում էինք Իսպանիային: Զայրացնող է, որ նրանք աներևակայելի արդյունավետ էին յուրաքանչյուր գոլային պահում:
Ես չեմ պատրաստվում մեղադրել պաշտպաններին կամ դատապարտել Կոնատեին, Լենգլեին կամ Կալուլուին: Մրցակիցը գրեթե անթերի գործեց, սակայն մենք նրանցից լավ էինք խաղում: Այնուամենայնիվ, հինգ գոլ բաց թողնելը ցույց է տալիս, որ ամեն ինչ ճիշտ չենք արել: Սա բարձր մակարդակի մրցաշար է», — RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է Դեշամը: