Ազգերի լիգայի 2024/25 թթ. խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում մրցաշարի գործող գավաթակիր Իսպանիան Գերմանիայի «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում գերգոլառատ խաղւմ 5։4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
«Ֆուրիա Ռոխայի» կազմում դուբլ գրանցեց Լամին Յամալը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկո Ուիլյամսը, Միկել Մերինոն և Պեդրին։ «Եռագույնների» կազմում պատասխանեցին Կիլիան Մբապեն, Ռայան Շերկին, Ռանդալ Կոլո-Մուանին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Դանի Վիվիանը։
Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնները դուրս եկան եզրափակիչ, որտեղ կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ Ֆրանսիան երրորդ տեղի համար կպայքարի Գերմանիայի դեմ։
Գերմանիա – Ֆրանսիա, Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումները կկայանան հունիսի 8-ին։ Առաջին խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին, իսկ եզրափակիչը՝ 23։00-ին։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։