Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 5-ին կայացել է Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդայի նախախաղային մամուլի ասուլիսը։
Գերմանացի մասնագետն ընդգծել է, որ թիմի նպատակը փորձարկումները չեն, այլ հաղթանակները և լուրջ նախապատրաստությունը Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին։
«Մեր հիմնական նպատակն առաջիկա երկու հանդիպումներում հաղթելն է։ Մենք չենք ցանկանում փորձարկումներ անել, այլ լրջորեն պատրաստվում ենք Աշխարհի առաջնության որակավորման փուլին՝ Շվեյցարիայի և Շվեդիայի դեմ խաղերին։
Նոր խաղացողներն արագ հարմարվել են թիմի խաղաոճին։ Մենք հետևել ենք նրանց ելույթներին մինչև հրավիրվելը։ Նրանք լավ են հանդես եկել և դա հաստատել են նախորդ մարզումներում։ Թե ովքեր խաղադաշտ կդուրս գան, պարզ կդառնա վաղը՝ խաղից առաջ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։