Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, Միլանի «Ինտերը» շատ մոտ է նոր գլխավոր մարզչի նշանակմանը։ Ակումբը սկզբունքային համաձայնության է հասել ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուի հետ, որը փետրվարից գլխավորում է «Պարման»։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պատրաստվում են կնքել երկամյա պայմանագիր, որի շրջանակում Կիվուն կստանա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ 44-ամյա Կիվուն 2018–2024 թվականներին աշխատել է «Ինտերում»՝ ղեկավարելով ակումբի պատանեկան և երիտասարդական թիմերը։ Որպես ֆուտբոլիստ՝ նա Միլանյան գրանդի կազմում 2010 թվականին նվաճել է պատմական թրեբլը։
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին վերջերս լքել է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։