ESPN պարբերականի փորձագետները ներկայացրել են 2025 թվականի աշխարհի լավագույն եզրային հարձակվողների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն արդյունավետ մրցաշրջան է անցկացրել և օգնել թիմին նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նրա թիմակից Ռաֆինյան։
Տասնյակում տեղ են գտել նաև Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Բուկայո Սական («Արսենալ»), Խվիչա Կվարացխելիան («Նապոլի»), Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Նիկո Ուիլյամսը («Ատլետիկ Բիլբաո») և Ռոդրիգոն («Ռեալ Մադրիդ»)։