Միլանի «Ինտերի» փորձառու պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին կարող է կարիերան շարունակել սաուդական «Ալ-Հիլալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Պլետենբերգի հաղորդմամբ՝ Աչերբին դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն ակտիվորեն քննարկում է հնարավոր տեղափոխության տարբերակը։
37-ամյա իտալացու գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սաուդական ակումբը գլխավոր մարզիչ էր նշանակել Սիմոնե Ինձագիին, որը վերջերս էր հեռացել «Ինտերից»։