«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջարկը թիմի կոլումբացի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ ՝ հայտարարելով, որ կոլումբիացին չի վաճառվում, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Առնե Սլոթը լիարժեք վստահում է 28-ամյա խաղացողին և մեծ հույսեր է կապում նրա հետ գալիք մրցաշրջանում։
Նշվում է, որ Դիասը բացահայտ չի հայտնել ակումբից հեռանալու ցանկություն, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, քանի որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Իսպանիայի գործող չեմպիոնների, այլև Սաուդյան Արաբիայի մի շարք ակումբների կողմից։
«Լիվերպուլի» ղեկավարությունը փորձում է լուծել Դիասի նոր պայմանագրի հարցը, սակայն այս պահի դրությամբ զգալի առաջընթաց չի գրանցվել։
Հիշեցնենք, որ Լուիս Դիասը «Լիվերպուլին» միացավ 2022 թվականի հունվարին՝ «Պորտուից» տեղափոխվելով 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։