«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ուրախ կլիներ կաշխատել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամինե Յամալի հետ։
«Ես կցանկանայի մարզել Յամալին։ Բայց դա տեղի չի ունենա»,- Գվարդիոլայի խոսքերն են մեջբերում իսպանական ԶԼՄ-ները։
Յամալը վերջերս երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականի կեսը։
Ավարտված մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Պեպ Գվարդիոլան գլխավորել է «Բարսելոնան» 2008-ից 2012 թվականներին։