«Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Catalunya Ràdio-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա խաղացողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Նշվում է, որ Լուկմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ հարձակվողը կարող է «կապտանռնագույններին» միանալ մոտ 30 միլիոն եվրոյի դիմաց։
Ավարտված մրցաշրջանում Լուկմանը Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 40 խաղի, խփել 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լուկմանի գործող պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։