Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ժամեր առաջ պաշտոնապես գլխավորեց սաուդական «Ալ-Հիլալը»։ Սաուդյան ակումբում աշխատելը թույլ կտա իտալացուն լավ գումար վաստակել։
Երկամյա պայմանագրի համաձայն՝ Ինձագիի աշխատավարձը կկազմի 26 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Ինձագին այժմ աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն է՝ զիջելով միայն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, որը տարեկան վաստակում է 34 միլիոն եվրո։
Պեպ Գվարդիոլան եզրափակում է ամենաբարձր վարձատրվող մարզիչների եռյակը. «Մանչեսթեր Սիթին» Պեպին վճարում է 24.8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Լավագույն հնգյակում են նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան (տարեկան 18.7 միլիոն եվրո) և «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին (տարեկան 15.5 միլիոն եվրո)։