«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը հաջորդ մրցաշրջանից կխաղա 10 համարի մարզաշապիկով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նախկինում Քոուլը խաղացել է 20 համարի ներքո։ Նախկինում «Չելսիում» 10 համարի ներքո խաղացել են Էդեն Ազարը, Խուան Մատան, Քրիստիան Պուլիշիչը, Ջո Քոուլը, Վիլիանը և շատ այլ խաղացողներ։
Պալմերը «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի աշնանը։ 2024/2025 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։