Նիդերլանդների հավաքականի և «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է տեղափոխվել Անգլիա։ Todofichajes պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին»։
«Քաղաքաբնակները» նիդերլանդացուն դիտարկում են որպես Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխարինող։ Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Սիմոնսին համարում է իդեալական թեկնածու այդ դերի համար։
Անգլիական ակումբն առաջարկում է «ՌԲ Լայպցիգին» 110 միլիոն եվրո Խավի Սիմոնսի տրանսֆերի դիմաց։ Անցած Բունդեսլիգայի մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։