Միլանի «Ինտերը» ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա թիմի տնային համազգեստը հաջորդ մրցաշրջանում: Միլանցիների տեխնիկական հովանավորը հայտնի ամերիկյան Nike ընկերությունն է։
Հիշեցնենք, որ «Ինտերը» 2024/2025 մրցաշրջանն ավարտել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ մեկ միավոր զիջելով «Նապոլիին»։
Բացի այդ, «Ինտերը» հասել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ խոշոր հաշվով պարտվել են ֆրանսիական ՊՍԺ-ին (0:5): Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Սիմոնե Ինձագին լքել է «Ինտերը»։
Նշենք, որ միլանցիները կմասնակցեն ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 14-ից հուլիսի 13-ը։