Մեծ սաղավարտի մրցումների 24-ակի հաղթող, աշխարհի 6-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ տանելով գերմանացի Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։ Ջոկովիչը 4:6, 6:3, 6:2, 6:4 հաշվով հաղթանակ է տարել:
Սերբ թենիսիստն այս կերպ շարունակել է «Ռոլան Գարոսի» կորտերում իր անպարտելի շարքը, որը ձգվում է դեռևս 2023 թվականից։ 2025 թվականի Ռոլան Գարոսում Նովակը հաղթել է հինգ խաղում։ 2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում սերբը հաղթել է յոթ խաղում՝ նվաճելով տիտղոսը: Նույն մրցաշարում 2024 թվականին նա հաղթել է չորս խաղում, որից հետո հրաժարվել է շարունակել պայքարն առողջական խնդիրներից ելենելով: 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում 38-ամյա թենիսիստը նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մրցաշարի բոլոր վեց խաղերում։
38-ամյա լեգենդար մարզիկը ոչ միայն ապահովել է հերթական պատմական անցումը դեպի եզրափակիչ փուլ, այլև սահմանել է նոր ռեկորդ: Նա դարձել է ամենաշատ խաղերը անցկացրած թենիսիստը Մեծ սաղավարտի մրցաշարերում՝ աշխարհի վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում գտնվող մարզիկների դեմ։