Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թարմացրել է ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ խաղում (2:1) Ռոնալդուն խփել է իր 137-րդ գոլը ազգային հավաքականի կազմում։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն ազգային հավաքականի կազմում խփել է 112 գոլ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 40-ամյա Ռոնալդուն խփել է իր կարիերայի 937-րդ գոլը։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ռոնալդուն խփել է 800 գոլ ակումբային մակարդակում, ևս 137՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Ազգերի լիգայի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Իսպանիա-Ֆրանսիա խաղի հաղթողի հետ։