Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին կիսվել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ առաջիկա խաղից իր սպասելիքներով։ Նրա խոսքով՝ թիմը լիովին կենտրոնացած է հաղթանակի վրա։
«Ավելի վաղ ես չէի կարող մասնակցել նման մրցաշարերի, միշտ դիտում էի հանդիպումները հեռուստացույցով և երկրպագում հավաքականին՝ ինչպես սովորական երկրպագու։ Այժմ ես հնարավորություն ունեմ օգնելու թիմին, և Ազգերի լիգայում հաղթելը կդառնա իսկական «կեռաս տորթի վրա»՝ մրցաշրջանն ուրախ նոտայով ավարտելու համար», — Պեդրիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պեդրին ընդգծել է, որ Իսպանիայի հավաքականն ամբողջությամբ կենտրոնացած է առաջիկա խաղի վրա։ «Նման հանդիպումները հազվադեպ են լինում։ Մենք լի ենք մոտիվացիայով և ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ։ Մեր բոլոր մտքերը միայն հաղթանակի մասին են, այլ ոչ թե այն, թե ինչ կլինի, եթե չհաջողենք», — նշել է Պեդրին։
Իսպանիա–Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ հունիսի 5-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։