Վերջերս Իսկոն վերադարձել է Իսպանիայի հավաքական, որի կազմում չէր խաղացել 2019 թվականից ի վեր։
Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ հանդիպման նախօրեին «Բետիսի» առաջատարը ակտիվորեն շփվել է մամուլի հետ՝ պատասխանելով նաև «կարմիր ֆուրիայի» ամենահայտնի խաղացող Լամին Յամալի վերաբերյալ հարցերին։
«Լամինը ընդամենը 17 տարեկան է, իսկ իմ որդին շուտով կդառնա 11 տարեկան։ Հնարավոր է, որ շուտով նրանք միասին խաղան նույն թիմում», – ասել է 33-ամյա Իսկոն հարցազրույցի ընթացքում։
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով)։ Կիրակի օրը այս խաղի հաղթողը եզրափակիչում կմրցի Պորտուգալիայի հավաքականի դեմ, որը չորեքշաբթի օրը 2:1 հաշվով հաղթել է Գերմանիային։