Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահ է, որ իր ղեկավարությամբ Վինիսիուս Ժունիորը կսկսի ցուցադրել իր լավագույն խաղը ազգային հավաքականում։
Հարձակվողը սովորաբար շատ ավելի վառ է հանդես գալիս Մադրիդի «Ռեալում», քան «պենտակամպեոնների» կազմում։ Այժմ, երբ բրազիլացիներին գլխավորում է «սերուցքայինների» նախկին մարզիչը, ամեն ինչ կարող է փոխվել։
«Շուտով դուք կտեսնեք Վինիսիուսի լավագույն խաղը Բրազիլիայի հավաքականում։ Նա խաղալու է այնպես, ինչպես «Ռեալում». նա պատրաստ է և մոտիվացված», – նշել է Անչելոտին։
Ուրբաթ օրը Բրազիլիան կանցկացնի իր առաջին խաղը իտալացի մարզչի ղեկավարությամբ՝ ընդդեմ Էկվադորի հավաքականի։