Չորեքշաբթի՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի Գերմանիա-Պորտուգալիա խաղը։ Հանդիպումից առաջ անվասայլակով մի երկրպագու պատահաբար հարվածել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը մոտեցել է երկրպագուներին ինքնագրեր բաժանելու համար։ Այդ պահին անվասայլակը առաջ է շարժվել՝ հարվածելով 40-ամյա ֆուտբոլիստի սրունքին։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է ֆուտբոլիստի արձագանքը ցավին, բայց, բարեբախտաբար, նրան հաջողվել է խուսափել վնասվածքից։ Ավելին, Ռոնալդուն Գերմանիայի դեմ խաղում խփել է հաղթական գոլն ու իր թիմին դուրս է բերել Ազգերի լիգայի եզրափակիչ:
Պորտուգալացիներն Ազգերի լիգայի եզրափակչում կմրցեն Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ: