Պորտուգալիայի հավաքականը 25 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթել է Գերմանիային։ Պորտուգալացիները կամային հաղթանակ են տարել 2024/25 թվականների ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչում։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով, հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն։
Վերջին անգամ Պորտուգալիան Գերմանիային հաղթել էր 2000 թվականի հունիսի 20-ին, երբ նրանք Եվրոպայի առաջնության խմբային փուլում առավելության էին հասել 3:0 հաշվով։ Այդ ժամանակվանից ի վեր թիմերը միմյանց հետ մրցել են 5 անգամ, և Գերմանիայի ընտրանին հաղթել է բոլոր խաղերում։
Պորտուգալացիները մրցաշարի եզրափակչում կխաղան Իսպանիա-Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ: Այս թիմերի միջև կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հունիսի 5-ին, և կեկնարկի ժամը 23:00-ին։
Ազգերի լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին Մյունխենում, իսկ երրորդ տեղի համար խաղը՝ նույն օրը Շտուտգարտում։