Մադրիդի «Ռեալը» ավարտել է «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա հարձակողական կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի գործարքը։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի գումարը կկազմի 45 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի և մադրիդյան գրանդի միջև պայմանագիրը լիովին համաձայնեցված է և նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մաստանտուոնոն կմիանա «Պարի Սեն Ժերմենին»։ Նշվում էր, որ արգենտինացի ֆուտբոլիստը նախնական համաձայնագիր է կնքել ֆրանսիական գրանդի հետ և պետք է տեղափոխվեր ակումբ 2026 թվականին։
Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» համակարգում է 2019 թվականից։ Ֆուտբոլիստը հիմնական թիմում խաղում է 2024 թվականի սկզբից։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում նա մասնակցել է 61 խաղի, խփել 10 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը Բուենոս Այրեսի ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: