Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Դուգլաս Լուիսը հույս ունի վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը չկարողացավ ցուցադրել իր հնարավորությունները վնասվածքների և քիչ խաղաժամանակի պատճառով։ Բրազիլացին մասնակցել է նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակում մասնակցել է 26 խաղի՝ առանց գոլ խփելու։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն արդեն խաղացել է Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում. 2017-ից 2019 թվականներին նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, բայց այդ ընթացքում վարձավճարով խաղացել է «Ժիրոնայի» կազմում։ 2019-ից 2024 թվականներին կիսապաշտպանը պաշտպանել է «Աստոն Վիլայի» գույները։ Դուգլաս Լուիսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։