«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով այժմ նվազել է 2 մլն եվրոյով և կազմում է 4 մլն եվրո։
Ըստ այդմ Թիկնիզյանը տրանսֆերային արժեքի անկում գրանցած ֆուտբոլիների ցուցակում 5-րդն է։
Transfermarkt վիճակագրական պորտալը, որը մասնագիտացել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների գնահատման գործում, թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերաբերյալ իր տվյալները։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտին ՌՊԼ-ի ամենաէժան խաղացողների վարկանիշը գլխավորել է «Սպարտակի» հարձակվող Լևի Գարսիան (12 միլիոն եվրո)։ Նրա գինը նվազել է 3 միլիոն եվրոյով։