Լուկա Մոդրիչը կշարունակի իր կարիերան «Միլանում»։ Այս մասին հաղորդում է լրագրող Դանիելե Լուոնգոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոդրիչն այսօր աշխատանքային պայմանագիր է կնքել «ռոսոներիի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Լուկան կվաստակի 4 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մոդրիչը նախորդ 13 մրցաշրջաններն անցկացրել է «Ռեալ Մադրիդում»։ «Արքայական ակումբի» շարքերը նա լքել է որպես ազատ գործակալ։