«Լիվերպուլի» դարպասապահ Քաոմհին Քելեհերը պաշտոնապես դարձել է «Բրենտֆորդի» ֆուտբոլիստ։
Ինչպես հաղորդում է «մեղուների» մամուլի ծառայությունը, նորեկը լոնդոնյան ակումբին միացել է որպես լիարժեք տրանսֆեր։
Դարպասապահի հետ պայմանագիրը հինգ տարվա է՝ ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 15 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Քելեհերը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում իռլանդացին «մերսիսայդցիների» կազմում անցկացրել է 20 հանդիպում։