Կիսապաշտպան Պոլ Պոգբան նախատեսում է վերսկսել կարիերան։ Մարտին լրացել է փորձառու ֆրանսիացի ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը։
Foot Mercato-ի տվյալներով՝ 32-ամյա Պոգբայի ծառայություններն առաջարկվել է «Մոնակոյին»։
Միևնույն ժամանակ, ակումբի դիրքորոշումը Պոլի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ դեռևս անհայտ է։
Հիշեցնենք, որ «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։