ՊՍԺ-ի նախագահը վստահ է, որ Լիգա 1-ը չի զիջում մյուս առաջատար առաջնություններին։
Մայիսի 31-ին փարիզյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգան՝ եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով «Ինտերին»։
«Ես կցանկանայի ասել շատ կարևոր մի բան. եկեք մոռանանք էգոիզմի մասին, եկեք բացենք ֆրանսիական ֆուտբոլի նոր էջը։
Վստահ եմ, որ մենք հիանալի աշխատանք ենք կատարել։
Ես խոսել եմ Պրեմիեր լիգայի, Սերիա Ա-ի, Իսպանիայի առաջնության, Գերմանիայի շատ ֆուտբոլիստների հետ… Մեր առաջնությունը նույն մակարդակի վրա է, ֆրանսիական ակումբները հաղթել են «Ռեալին», «Բարսելոնային», «Լիվերպուլին», «Ման․Սիթիին»… Ի՞նչ է սա նշանակում», — ասաց Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների լիգայի տիտղոսի շնորհանդեսի ժամանակ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) շտաբ-բնակարանում։