«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռանում է միլանյան ակումբից։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Ինձագին այս շաբաթ պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի հետ։ Գործարքը նախատեսված է երեք տարի ժամկետով և ներառում է բարձր աշխատավարձ։
Այսօր՝ հունիսի 3-ին, Ինձագին հանդիպել է «Ինտերի» ղեկավարության հետ և ընդունել վերջնական որոշումը։
🚨💣 BREAKING: Simone Inzaghi will sign in this week as new Al Hilal head coach, here we go!
Deal in place for the next 3 years with huge salary for the Italian coach due to leave Inter after meeting today.
Feeling was clear yesterday: it had to be, it will be Al Hilal. 🔵🇸🇦 pic.twitter.com/XqAdBbel7J
— Fabrizio Romano (@FabrizioRomano) June 3, 2025
Իտալական մամուլի տվյալներով՝ «Ինտերն» արդեն ընտրել է երեք հնարավոր թեկնածու Ինձագիի փոխարինման համար՝ Սեսկ Ֆաբրեգաս («Կոմո»), Ռոբերտո Դե Զերբի («Մարսել») և Կրիստիան Կիվու («Պարմա»)։