MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին միացել է Արգենտինայի ազգային հավաքականին՝ նախապատրաստվելու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին, հայտնում է ESPN-ը։
37-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2024 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո նա բաց է թողել մի քանի խաղ՝ մկանային վնասվածքի պատճառով։ Մեսսիի բացակայության ընթացքում Արգենտինայի հավաքականը ժամանակից շուտ ապահովել է իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Հունիսին Արգենտինայի ընտրանին կանցկացնի երկու հանդիպում ընտրական մրցաշարի շրջանակում։ Հունիսի 5-ին թիմը հյուրընկալվելու է Չիլիի հավաքականին, իսկ հունիսի 10-ին կընդունի Կոլումբիայի ընտրանին։