Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Անտոն Միտրյուշկինը իր աջակցությունն է հայտնել թիմակից Նաիր Թիկնիզյանին, ով վերջերս հայտարարել էր ակումբը լքելու իր որոշման մասին՝ խաղաժամանակի պակասի պատճառով։
Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 29-րդ տուրում կայացած «Լոկոմոտիվ» – ԲԿՄԱ (2:2) խաղից հետո արտահայտել էր իր դժգոհությունը ակումբում իր դերից և հայտարարել, որ ցանկանում է հեռանալ «Լոկոմոտիվից» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Թիկնիզյանի հայտարարությունից հետո մենք թիմով խոսել ենք։ Դա խաղացողի ընտրությունն է՝ ինչպես խոսել մամուլի հետ։ Ես չեմ ցանկանում որևէ կողմ ընտրել։ Նա ակումբի մասին ոչ մի բացասական բան չի ասել։ Մենք պարզապես աջակցել ենք նրան, քանի որ նա մեր եղբայրն է։ Թիմում նրա հետ որևէ խնդիր չի եղել։ Ես շարունակում եմ աջակցել նրան», – ասել է Միտրյուշկինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թիկնիզյանը պայմանագիր է կնքելու սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։