ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» մասին՝ ընդգծելով իր հարգանքը կատալոնական գրանդի նկատմամբ։
«Ես «Բարսելոնա» ժամանեցի 20 տարեկանում։ Դա իմ երազանքի ակումբն էր։ Երբեք չեմ վիրավորի «Բարսելոնային» և երբեք անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերի։ Ես երազում էի խաղալ այդ թիմում»,- Դեմբելեի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Դեմբելեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Դեմբելեն տոնեց «Բարսելոնայի» դարպասը խփած գոլը։ Կատալոնական ակումբը նրան ձեռք էր բերել Դորտմունդի «Բորուսիայից»՝ վճարելով 135 միլիոն եվրո։