«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է 2024/25 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին իր դիտարկումներով։
«Ով էլ որ նվաճի «Ոսկե գնդակը», արժանի է դրան։ Դեմբելեն կարող է հաղթել այն. նա այս մրցաշրջանում հաղթել է ամեն ինչ։ Իսկ այն փաստը, որ Յամալը 17 տարեկանում առաջադրվել է, արդեն հպարտանալու առիթ է»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 49 խաղ՝ դառնալով 33 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է։