«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը համաձայնել է միանալ Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է Bild-ը։
Sky Sport-ի լրագրող Պատրիկ Բերգերը հավելում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն եվրո։
19-ամյա Ջոբը Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ Հիշեցնենք, որ Ջուդը «արքայական» ակումբ տեղափոխվելուց առաջ պաշտպանում էր դորտմունդյան ակումբի գույները։
Կրտսեր Բելինգհեմը ավարտված մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ խփելով 4 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում՝ օգնելով ակումբին դուրս գալ Պրեմիեր լիգա։