«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը հայտնել է, թե որ ակումբի կազմում երբեք չի ցանկանա խաղալ։
«Խաղալ «Ռեա՞լում»։ Ո՛չ։ Անհնար է պատկերացնել նման բան»,- ասել է Յամալը El Partidazo de COPE-ին տված հարցազրույցում։
2024/25 մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ «Բարսելոնան» ավարտված մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի առաջնության, գավաթի և Սուպերգավաթի տիտղոսները։