Միլանի «Ինտերի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նշել է, թե ում է համարում Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։
«Յամա՞լ, թե՞ Դեմբելե։ Յամալ։ Նա մրցաշարի լավագույն խաղացողն էր, պարզապես հիանալի էր»,– ասել է Սնեյդերը, ում խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի գավաթը։