Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին սպառնացել է հեռանալ թիմից այս ամառ, եթե գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շարունակի աշխատանքը ակումբում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Ինձագին շուտով կարող է պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ, սակայն վերջնական որոշում այս պահին դեռ չկա։
Նշվում է, որ Ֆրատեզին լրջորեն դիտարկում է Իտալիայի չեմպիոն «Նապոլի» տեղափոխության տաևբերակը, որի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Դավիդեին համարում է կիսապաշտպանության գիծը ուժեղացնելու գլխավոր հավակնորդը։
Ավարտված մրցաշրջանում 25-ամյա իտալացի կիսապաշտպանը «Ինտերի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։