«Բարսելոնան» ամռային տրանսֆերային պատուհանում իրականացրել է առաջին գործարքը՝ պայմանագիր կնքելով «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իսպանացու տրանսֆերի համար «կապտանռնագույնները» հարևաններին կվճարեն 25 միլիոն եվրո։ Գործարքի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է արդեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Գարսիայով հետաքրքրված է եղել նաև անգլիական «Նյուքասլը», սակայն դարպասապահն ընտրել է «Բարսելոնայի» տարբերակը՝ այն համարելով առավել գրավիչ թե՛ մարզական, թե՛ ֆինանսական տեսանկյունից։
Անցած մրցաշրջանում Ժոան Գարսիան «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, որոնցից 8-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Ժոանը Լա լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է առաջին տեղը կատարած սեյվերի քանակով։