«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոմարիոն կարծիք է հայտնել այն մասին, թե ով է այս պահին առավել արժանի «Ոսկե գնդակը» նվաճելուն։
«Այս պահին ես կընտրեի Ռաֆինյային, քանի որ նա շատ գոլեր է խփել, և այդ գոլերը կարևոր են եղել ոչ միայն նրա կարիերայի, այլ նաև «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի համար»,– ESPN-ին ասել է Ռոմարիոն։
2024/25 մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը՝ անցկացրած 57 խաղում դառնալով 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։