«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը կատակել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Դին Հոյսենի վերաբերյալ։
Երկու խաղացողներն էլ հրավիրվել են Իսպանիայի հավաքական։ Ազգային հավաքականի սոցիալական ցանցերի էջում հրապարակվել է նրանց համատեղ լուսանկարը։
Յամալը լուսանկարի տակ մեկնաբանության մեջ գրել է․ «Իմ նոր խաղալիքը»։ Հոյսենը հակադարձել է․ «Իմ որդին»։
Դին Հոյսենը մադրիդյան գրանդին միացել է «Բորնմութից»՝ մայիսին, 60 միլիոն եվրոյի դիմաց։