Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5-0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Նախկինում թիմը մեկ անգամ հասել էր մրցաշարի եզրափակիչ և պարտվել «Բավարիային» (0-1)՝ 2019/20 մրցաշրջանում։
Կատալոնական «Բարսելոնան», որը կիսաեզրափակիչում եզրափակիչի ուղեգիրը զիջել էր հենց «Ինտերին», դիմել է փարիզյան ակումին․
««Բարսելոնան» շնորհավորում է ՊՍԺ-ին 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ», — ասվում է կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։