2025 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակիցները որոշվել են։ Գավաթի համար հանդիպումը կկայանա ֆրանսիական ՊՍԺ-ի և անգլիական «Տոտենհեմի» միջև։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի հանդիպումն անցկացվում է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողի միջև։
Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ (5-0) և նվաճեց մայրցամաքի գլխավոր ակումբային գավաթը։ Փարիզյան թիմի կազմում հանդես է գալիս հարավկորեացի վինգեր Լան Կանգ Ինը։ Նա դարձավ պատմության մեջ երկրորդ հարավկորեացի ֆուտբոլիստը, ով հաղթել է ՉԼ-ն։ Նախկինում նման հաջողության հասել էր Ջի Սուն Պարկը՝ ՄՅՈՒ-ի կազմում։
Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, «Տոտենհեմը» եվրագավաթային երկրորդ կարևորագույն եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1-0) և դարձավ Եվրոպա լիգայի հաղթող։ Այս տիտղոսն առաջինն էր լոնդոնյան թիմի և Հարավային Կորեայի հավաքականի ավագ Սոն Հին Մինի համար։