«Լոս Անջելեսը» դարձավ ակումբային Աշխարհի առաջնության վերջին մասնակիցը՝ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթելով մեքսիկական «Ամերիկային»։
64-րդ րոպեին «Ամերիկայի» հարձակվող Բրայան Ռոդրիգեսը բացեց հանդիպման հաշիվը։ 89-րդ րոպեին կիսապաշտպան Իգոր Ժեզուսը վերականգնեց հավասարակշռությունը։
115-րդ րոպեին «Լոս Անջելեսի» հարձակվող Դենիս Բուանգան գոլ խփեց հարձակվող Օլիվիե Ժիրուի փոխանցումից։
Ամերիկյան ակումբը հանդես կգա մրցաշարի D խմբում, որտեղ կմրցի Լոնդոնի «Չելսիի», բրազիլական «Ֆլամենգոյի» և թունիսյան «Էսպերանսի» հետ։
Ակումբային ԱԱ-ն կմեկնարկի հունիսի 15-ին, ԱՄՆ-ում։
Մասնակիցները
Եվրոպա (12)՝
«Մանչեսթեր Սիթի», «Ռեալ Մադրիդ», «Չելսի», «Բավարիա Մյունխեն», «Փարիզ Սեն Ժերմեն», «Ինտեր Միլան», «Պորտու», «Բենֆիկա», «Բորուսիա Դորտմունդ», «Յուվենտուս», «ՌԲ Զալցբուրգ», «Ատլետիկո Մադրիդ»
Հարավային Ամերիկա (6)՝
«Պալմեյրաս», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս», «Բոտաֆոգո»
Հյուսիսային Ամերիկա (5)՝
«Մոնտերեյ», «Սիեթլ Սաունդերս», «Լոս Անջելես», «Պաչուկա», «Ինտեր Մայամի» (հյուրընկալող)
Աֆրիկա (4)՝
«Ալ Ահլի», «Վիդադ», «Էսպերանս Տունիս», «Մամելոդի Սանդաունս»
Ասիա (4)՝
«Ալ Հիլալ», «Ուրավա Ռեդ Դայմոնդս», «Ալ Այն», «Ուլսան ՀԴ»
Օվկիանիա (1)՝
«Օքլենդ Սիթի»