Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո ՊՍԺ-ն ՈՒԵՖԱ-ից կստանա գրեթե 150 միլիոն եվրո մրցանակային գումար (148,4 մլն)։
Ըստ Football Meets-ի, այս գումարը ներառում է նաև չորս միլիոն եվրոն, որը թիմը կստանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման համար։
ՉԼ-ի եզրափակիչում հաղթանակի համար թիմը վաստակել է 6,5 մլն եվրո։
«Ինտերն» այս մրցաշրջանում վաստակել է 136,6 միլիոն եվրո։ Լոնդոնի «Արսենալը» եզրափակել է լավագույն եռյակը՝ մրցաշարին մասնակցելուց նրա եկամուտը կազմել է 117 միլիոն եվրո։
Հիշենք, որ մրցաշարի եզրափակչում, որը տեղի է ունեցել երեկ Մյունխենում, ֆրանսիական ակումբը 5-0 հաշվով հաղթել է միլանյան թիմին։ Այս տիտղոսը ՊՍԺ-ի պատմության մեջ առաջինն է։